‘Գագիկ Ծառուկյանն ԱԺ–ում ԲՀԿ նիստ է անցկացնելու՝ կապված կուտակայինի հետ’

1286

Այսօր՝ 16:30–ին, ՀՀ ԱԺ է այցելելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նրա գլխավորությամբ խմբակցության նիստ է անցկացվելու, որտեղ քննարկվելու են կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած նոր առաջարկները։ Հայտնում է 7or.am-ը: Նշենք, որ երեկ տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական ուժերի նիստից հետո հայտնի դարձավ, որ կուտակայինի վերաբերյալ Կոնգրեսը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», վերջնական դիրքորոշում հայտնել են, իսկ ահա ԲՀԿ-ն իր որոշումը կկայացնի այսօր՝ խմբակցության նիստում։

 

Նախորդ հոդվածը‘ Հերբերտ Զալբերը նշանակվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կայցելի Մագնուս Կառլսենը’