‘Գագիկ Հարությունյանը լուրջ ունեցվածք է կուտակել. Մամուլ’

1760

1996թ.-ից ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում լուրջ ունեցվածք է կուտակել։ Միայն թե նա 2012-ի իր հայտարարագրում նշել է ընդամենը այն, որ բանկային հաշվին ունի 3.8 մլն դրամ, 2.2 հազար դոլար, 1.7 հազար եվրո և ոչ մի անշարժ ու շարժական գույք։ Անգամ փաստաթղթերով տուն չունի։ Հիշեցնենք, որ Հարությունյանն այն պաշտոնյան է, ում «թեթև ձեռքով» օրինականացվել են ՀՀ բոլոր կեղծված ընտրությունները։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Նրա համար մշտապես առաջնային է եղել երկրի ղեկավարի հետ լավ հարաբերությունների պահպանումը։ Ու պատահական չէ, որ երեկ ՍԴ-ում հապշտապ քննվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ստորագրած գազային համաձայնագրերի սահմանադրականության հարցը, որոնցում մի շարք մտահոգիչ դրույթներ կան, սակայն ՍԴ նախագահը բացակայում էր։ Նա Ղարաբաղում մասնակցում էր Ս. Սարգսյանի հոր հուղարկավորության արարողությանը, ինչի պատճառով ՍԴ որոշումը ստորագրել է նրա տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Հիմնադրամ ստեղծելու փոխարեն ընդամենը պետք է պայքարել որսագողության դեմ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայ ոստիկանների քաշը 2-3 անգամ գերազանցում է միջին հայ քաղաքացու քաշին. Մամուլ’