‘ Գագիկ Հարությունյան. Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին’

1265

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը թեեւ ոլորտի մասնագետ չէ եւ չի կարող ասել՝ արդյոք հնարավո՞ր է առանց անձի իմացության ընկերություն գրանցել օֆշորային գոտում, սակայն չի կարող չհավատալ Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդիսին: Վերջինս, հիշեցնենք, օրերս հայտարարել էր, որ հնարավոր չէ Կիպրոսի օֆշորում ընկերություն գրանցել առանց անձի իմացության եւ լիազոր ներկայացուցչի:

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հավատու՞մ եք Կիպրոսի դատախազի ասածներին, Գագիկ Հարությունյանը պատասխանել է.

 «Ես իրավունք չունեմ չհավատալու` եթե ասում է: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ «բարձր ամբիոնից» մեկնաբանելով իր անվան հետ կապված օֆշորային պատմությունը, վստահեցրել է, թե կիպրական օֆշորում ընկերություն չի գրանցել եւ որեւէ մեկին չի լիազորել ընկերություն գրանցել իր անունից: Նա նաեւ պնդում էր, որ օֆշորում հնարավոր է հաշիվ բացել առանց անձի գիտության:  

Նախորդ հոդվածը‘Կառավարությունն ընդդեմ Վերահսկիչ պալատի. Աշոտյանի պարզաբանումները’
Հաջորդ հոդվածը‘Յարոսլավլի քաղաքապետի դուստրը կես միլիոն դոլար է թաքցրել ոստիկանությունից’