‘Գագիկ Մակարյանը էլ.էներգիայի թանկացման մասին. Գերատեսչության անփութության համար հատուցում է բնակչությունը ‘

993

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը պահմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անփութությամբ, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կաշկանդվածությամբ, էլեկտրաէներգիա արտադրող ռուսական ընկերությունների ճնշմանը դիմակայելու նրա անզորությամբ:  Հունիսի 16-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, ՀԾԿՀ ներկայացուցիչները, արդարացնելով գների բաարձրացումը, վկայակոչում են այն հանգամանքը, որ անցած տարի Հայաստանի ԱԷԿ-ը նախատեսված 24 օրվա փոխարեն աշխատանքը դադարեցրել է 88 օրով, և այժմ այդ առնչությամբ

ծագած ֆինանսական դժվարությունները հարկավոր է փոխհատուցել: «Սակայն այստեղ հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Էներգետիկայի նախարարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել այդ խնդիրը վերացնելու համար, ինչո՞ւ գերատեսչությունը հաշվի չի առել հնարավոր բոլոր ռիսկերը: Արդյունքում` ստացվում է, որ գերատեսչության անփութության համար հատուցում է բնակչությունը, ինչն անթույլատրելի է», — ասել է Մակարյանը:

Բացի այդ, Մակարյանի խոսքով, եթե վերցնենք հարցի զուտ տնտեսական բաղադրիչը, այստեղ նույնպես էլեկտրաէներգիայի գների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշոււմը կոպիտ սխալ է: «Էլեկտրաէներգիայի թանկացումը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը, տնտեսավարող օբյեկետներին թույլ չի տալիս հստակ ծրագրել իրենց գործունեությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Գների բարձրացումը լուրջ հարված է հասցնում տնտեսավարող սուբյեկտներին, խոչընդոտում է նրանց կողմից կնքված այս կամ այն պայմանագրի իրականացմանը: Մենք  ամեն անգամ բախվում ենք թանկացման, և դա մեզ համար անակնկալ է լինում», — նշել է Մակարյանը:

Նախորդ հոդվածը‘Վաղվանից Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն’
Հաջորդ հոդվածը‘Ռոսստանդարտ. Ժանյակավոր ներքնազգեստը Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’