‘Գագիկ Մինասյան. Հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ընկալելի չեն իր քաղաքական թիմի համար’

863

Շատ հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, հայտարարությունները ոչ ընկալելի են ոչ միայն լայն քաղաքական գործիչների, այլև հաճախ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հանար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ սա լրացուցիչ բարդություններ կառաջացնի ստացած ձայներն իրացնելու առումով:

«Սա լավագույն պայմանը չէ, որպեսզի այդ լիդերը ապահովի այդ կապիտալի իրացումն իր հեռակա քաղաքականզարգացումների ընթացքում: Ավագանու ընտրությունները սկսել են և այն բոլոր քաղաքական ուժերը, որ նախագահական ընտրություններին չմասնակցեցին, փորձում են օր առաջ վերահաստատել իրենց դիրքը ընդդիմադիր քաղաքական թևում, և Րաֆֆի համար այդ խնդիրը լուծելը դառնում է էլ ավելի դժվար»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մինասյանի կարծիքով՝ ընդդիմադիր թիվ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ դառնալու համար պետք է ունենալ ծրագիր, հետևողականություն:

«Հեշտ է հռչակել ծրագրեր, որոնք հրապուրիչ են առաջին հայացքից, սակայն իրականացման որևէ հեռանկար չունեն: Նման ծրագրեր Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց Սրեժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը հավակնում է դառնալ թիվ մեկը ընդդիմադիր դաշտում, պետք է իրատեսական ծրագրեր առաջարկի»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այս ընտրությունները նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր քաղաքական ուժը ընդգծված լիդեր չէին ընդդիմադիր քաղաքական դաշտում:

«Այլ տարիներին ունեինք ընգծված քաղաքական լիդեր, որը ուներ բավականին հստակ ծրագիր հետընտրական զարգացումների վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված լիդեր չէր մինչև նախագահական ընտրությունները: Սա էապես պայմանավորում է այն զարգացումները, որոնց մենք ականատես ենք»,- ասաց Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե այս պայքարի արդյունքում հաղթենք, դրանից կշահեն նաև իշխանությունները’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Այսօր մեր տոնն է’