‘Գագիկ Շահբազյան. Թե ՌԴ իշխանությունները որքան էին հարգում Լևոն Տեր-Պետրոսյանին’

2621

ՀՀ նախկին պետնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանը, որ այժմ բնակվում է ԱՄՆ-ում, հարցազրույց է տվել 1-ին լրատվականին, որում անդրադառնալով 1990-ականներին Հայաստան-Ռուսաստան հավասար գործընկերային եւ երկու երկրների ղեկավարների ջերմ հարաբերություններին, այդ հարաբերությունները բնորոշող մի հուշ է պատմում։ Մի այլ առիթով էլ ափսոսանք հայտնում, որ 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն հոդվածը ըստ արժանվույն չկարեւորվեց.

«Ես կարող եմ մի դրվագ ներկայացնել, թե ՌԴ իշխանությունները որքան էին հարգում Լևոն Տեր-Պետրոսյանին: 1996թ. երբ կայացավ ԱՊՀ երկրների հերթական գագաթնաժողովը և պետք էր հիմնավորել, որ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը նորից պետք է ընտրվի ՌԴ նախագահ, ելույթ ունեցան ԱՊՀ երկրների նախագահները, և ամենափայլուն հիմնավորումը ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Երբ նախագահները դուրս եկան մամլո ասուլիսի, լրագրողները հարց տվեցին նրանց, թե՝ ինչո՞վ եք հիմնավորում նրա ընտրությունը: Ասուլիսը վարողը ասաց՝ այդ հարցին կպատասխանի Լեոնիդ Կուչման, այնուհետև Նուրսուլթան Նազարբաևը, սակայն Ելցինը խնդրեց, որ հիմնավորի Լևոն Հակոբիչը: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր հիմնավորումը, որից հետո հարցեր չեղան»:

 «Ես այդ հոդվածն այսպես եմ հասկանում, որ ժամանակն է հարցին լուծում տալ, թե ինչ լուծում` դա երկրորդ խնդիր էր: Հոդվածը կոչ էր անում՝ եկեք հարցը լուծենք: Մարդիկ այդ հարցը չկարևորեցին և գնացին այլ ուղղությամբ: Ի վերջո, արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը տնտեսական մեծ աճ ունեցավ և այսօր հանդիսանում է դոնոր երկիր: Վրաստանը քաղաքական մեծ դիվիդենտներ ստացավ Արևմուտքից: Իսկ Հայաստանում այն ժամանակ հարցի լուծմանն ընդդիմացած անձանցից մի մասը հայտնվեցին Forbes-ի ցուցակում»:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո Քիշնևը կբանակցի ՌԴ-ի հետ’