‘Գագիկ Ջհանգիրյանը Մարգարիտ Եսայանին բացատրեց, թե ինչից է բավականություն ստանում. Տեսանյութ ‘

1941

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում շարունակվում է Հայ ազգային Կոնգրեսի ներկայացրած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծի քննարկումները: Հարցով հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն արդեն երկրորդ օրն է՝ ամենայն մանրամասնությամբ ու հիմնավոր ներկայացնում է դե ինչու է անհրաժեշտ ստեղծել այդ հանձնաժողովը: Հարցերի ժամանակ հերթագրվեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը եւ հայտարարելով, որ ինքը դեմ է Մարտի մեկի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ դիմեց Գագիկ Ջհանգիրյանին եւ հայտարարեց. «Որևէ մեկը չի կասկածում ձեր հռետորական, իրավաբանական, իրավական գիտելիքներին և հմտություններին։ Դուք հենց հիմա դա ապացուցում եք ավելորդ անգամ ևս, և եթե նույնիսկ հանձնաժողովը չստեղծվի, հարցերին պատասխանելու ձեր ճարտարախոսությունը և երկարությունը, կարծում եմ, ձեզ գոնե մի քիչ պիտի բավարարի՛»։

Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց. «Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում. նախասիրությունների հարց է։ Ես երկար ու բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, ուրի՛շ բաներից եմ բավականություն ստանում»։ Եսայանը, սակայն, «բավականություն ստանալ» ռեպլիկը սխալ լսելով կամ հասկանալով՝  հայտարարեց, թե նրբանկատորեն չի ուզում անդրադառնալ այդ ռեպլիկին՝ «բավարարվել- չբավարարվելու մասով»:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ տրանսպորտի նախարարությունը ՄՄ-ին անդամակցելու խոչընդոտ չի հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կա՛մ բարոյական ես, կա՛մ բլեֆ ես անում’