‘Գագիկ Ջհանգիրյան. Բռնությունների միջոցով փորձում են հետ պահել քաղաքական պայքարից’

953

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ) համոզմամբ, իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետեւ երկիրն իսկապես կանգնած է լրջագույն ճգնաժամային իրավիճակի առջեւ բոլոր ոլորտներում:

«Բայց ես չէի ցանկանա առաջնորդվել «որքան վատ, այնքան՝ լավ» սկզբունքով, որ, ինչքան շատ վատ բաներ լինեն, այնքան ավելի կարագանա իշխանափոխությունը», — ասաց Զոհրաբյանը՝ լրագորղների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, արդյո՞ք վերջին շրջանի բռնությունները կարագացնեն իշխանափոխության գործընթացը:

Պատգամավորի խոսքով, երկիրն այնպիսի համակարգային ճգնաժամի առաջ է կանգնած, որ դա բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Այնուհանդերձ, Զոհրաբյանը ափսոսանք հայտնեց, որ որոշ ուժեր «մոսկվաբնակ թուրքերից ազդված կեղծ հայրենասերների օգնությանն են դիմում»:

Պատասխանելով նույն հարցին, Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ բռնությունները մի նպատակ ունեն՝ վախեցնել, ահաբեկել ինչպես բռնությունների անմիջական զոհերին, այնպես էլ նրանց կառույցներին՝ հետ կանգնել իրենց քաղաքական կամ քաղաքացիական պայքարից:

«Վախեցել են, թե ոչ, կարծում եմ՝ բռնությունների զոհերը դրա մասին հայտարարություններ արել են: Արամ Մանուկյանը չի վախեցել, տեղյակ եմ, երեկ եմ մոտն եղել, վախեցած չէր: Հիմա՝ կարագացնի, թե ոչ այս ամենը իշխանափոխության գործընթացը: Մինչեւ հիմա բռնությամբ պահել են իշխանությունը: Բայց բռնությամբ իշխանափոխության տարբերակ մենք երբեւէ չենք քննարկել: Քանի որ իշխանությունն ինքը ածանցված է ժողովրդից, ժողովուրդն ազատ է իր քվեն քաղաքական ուժերից մեկին տալու հարցում: Իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, եւ ոչ ոք չի կարող նրան պարտադրել որեւէ այլ իշխանություն, քան ցանկանում է ժողովուրդը», — ասաց Գագիկ Ջհանգիրյանը: 

Նախորդ հոդվածը‘Չնայած ԿԲ-ի միջամտությանը, ազգային արժույթը շարունակում է գահավիժել’
Հաջորդ հոդվածը‘Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի. Վահագն Խաչատրյան’