‘Գագիկ Ջհանգիրյան. Եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը. Տեսանյութ’

2056

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը: Նա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց՝ ինչո՞ւ ՀայՌուսգազարդ ընկերությունը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում չկա: «Խոստովանեմ՝ իրավական առումով՝ միգուցե խնդիր կա, որ ցուցակում չի եղել, հենց դրա համար եմ բերել ԱԺ: Նախօրոք մենք չունեինք այն մտադրությունը, որ անպայման 20 տոկոսը պետք է վաճառեինք, որ պարտք փակեինք: Սա վերջնական փուլում առաջացավ, դրա համար որոշեցինք բերել Ազգային ժողով և համաձայնություն ստանալ»,- հայտարարեց Մովսիսյանը: Պարոն Ջհանգիրյանը հակադարձեց՝ ասելով, որ ինքը լուրջ մտավախություն ունի, թե Հայաստանն էլի պարտքեր կկուտակի, եւ այս դեպքում կառավարությունը ռուսներին կնվիրի Որոտանի կասկադը: «Այս կառավարությունը ոչ թե պետք է սովորական բյուջե կամ ծրագրեր ներկայացնի Ազգային ժողով, այլ փրկության ծրագիր, որովհետև եթե այսպես գնա, վաճառելու են մեր պետությունը»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը կոչ արեց ԱԺ-ին չքվեարկել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Իմ տպավորությամբ՝ համաձայնագրերի մշակման ժամանակ հայկական կողմը բացակայել է’