‘Գազալցակայաններում գազի գինը բարձրացել է. «ՉԻ»’

1359

Երևանի գազալցակայաններում արդեն իսկ բարձրացել է գազի գինը` 180-190 դրամի փոխարեն դառնալով 200-210 դրամ: Ըստ շրջանառվող լուրերի` սա դեռ ամենը չէ, սպասվում են նոր թանկացումներ: Երկու օր է` Երևանի երթուղայինների վարորդներից շատերը ուղևորների հետ զրուցելիս ասել են, թե մոտ օրերս 1 խմ գազը հասնելու է 230 դրամի: Ի դեպ, դրամի արժեզրկման հետևանքով ապասվում է բնակչությանը մատակարարվող գազի գնի բարձրացում ևս, համենայն դեպք, ՀՀ սահմանին գազը վաճառվում է 1 խմ-ն` 189 դոլարով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գինը հաշվելիս, դոլարի փոխարժեքը հաշվել է 410 դրամով:

Չնայած, երեկվա դրությամբ՝ ՀԾԿՀ-ն դեռ գազի գինը բարձրացնելու մասին հայտ չի ստացել:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում. «168 ժամ»’