‘Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է ոչ թե ՀԱՄԱՍ շարժմանը, այլ Իրանին’

1112

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման  և Իսրայելի միջև հակամարտության իրական կողմը Իրանն է: Այսօր տեղական թերթերից մեկում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Միխայել Օրենը, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը: ««Ամպի սյուն» գործողության ընթացքում Իսրայելը դիմակայում է ոչ թե Գազայի հատվածին, այլ Իրանին»,- ընդգծել է հայտնի ռազմական պատմաբանը: Օրենը Գազայում տեղի ունեցողը համեմատել է 1962 թ. աշնան  կարիբյան ճգնաժամի հետ, երբ ԽՍՀՄ-ը փորձում էր Կուբայում բալիստիկ հրթիռներ տեղակայել: «Կարիբյան ճգնաժամում ԱՄՆ-ը դիմակայում էր ոչ թե Հավանային, այլ գործ ուներ Խորհրդային Միության հետ,- նկատում է դեսպանը:- Այժմ Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է Իրանին»:

Արտասահմանյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Գազայի հատվածում հայտնվող հեռահար հրթիռները մատակարարվում են Իրանի կողմից:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ի հավաստիացումներով՝ Իրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին տրամադրել է միայն զենքի արտադրության տեխնոլոգիաներ, և իրանական արտադրության ոչ մի զենք չի մատակարարվել պաղեստինցիներին: 

Նախորդ հոդվածը‘Չենք լռելու. ՊՆ-ն զինծառայողին ուղարկել է Մոսկվա բուժվելու, իսկ այժմ չի փոխանցում բուժման գումարը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Բենիտեսի բախտը շատ է բերում’