Գազայի հատվածում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 70-ի

159

Հոկտեմբերի 7-ից՝ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից ի վեր, զոհվել են ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման Մերձավորարևելյան գործակալության առնվազն 70 աշխատակիցներ։

Այդ մասին ասվում է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Վերջին 24 ժամերի ընթացքում զոհվել է գործակալության ևս երեք աշխատակից, ինչի հետևանքով հոկտեմբերի 7-ից զոհերի թիվը կազմում է 70 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության տվյալներով՝  պաղեստինյան անկլավում ավելի քան «529 հազար մարդ ապաստանել է գործակալության 92 կենտրոններում»։

Նախորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ ղեկավարի «սիրտը ցավում է» զոհերի համար
Հաջորդ հոդվածըԱվստրալիա․ Միջազգային հանրությունը չի հաշտվի Գազայում խաղաղ բնակչության ոչնչացման հետ