‘Գազայի հատվածում ուժի մեջ է մտել եռօրյա զինադադարը’

776

72-ժամյա զինադադարը, որի մասին կարողացել են համաձայնություն ձեռք բերել Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը, ուժի մեջ է մտել Գազայի հատվածում:

Այնուամենայնիվ, Իսրայելը մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացումը նույնիսկ զինադադարի ընթացքում:

Դիվանագետներից ոմանք, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, կասկածանք են հայտնել, թե կողմերին կհաջողվի զերծ մնալ բռնություններից:

Ուրբաթ գիշեր Իսրայելի ռմբակոծությունների զոհ է դարձել 14 պաղեստինցի, հաղորդել է BBC-ի թղթակիցը: Իսկ Գազայից արձակված հրթիռակոծության արդյունքում զոհվել է իսրայելական բանակի հինգ զինվոր:

Արդեն երեքուկես շաբաթ է՝ այս տարածքում մարտեր են ընթանում, որոնց ընթացքում զոհվել է 1400 պաղեստինցի, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Իսրայելը քննադատության է ենթարկվում, այդ թվում՝ իր մերձավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից՝ Գազայում իր գործողությունների համար:

Նախորդ հոդվածը‘CAS-ը կարող է թույլ տալ Սուարեսին մարզվել «Բարսելոնա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետսը հանդես կգա Պույոլի խաղային համարով’