‘Գազայի հատված. Հրթիռը հարվածել է ՄԱԿ-ի դպրոցին’

974

Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ-Խանուն քաղաքում ՄԱԿ-ի դպրոցին հասցված ավիահարվածի արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ առաքելության մի աշխատակից, ավելի քան 200 հոգի վիրավորվել են:

Թե ով է կանգնած հարձակման ետևում՝ հայտնի չէ:

ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության ներկայացուցչի խոսքով՝ «ՄԱԿ-ի հովանու տակ գործող դպրոցի շենքում խաղաղ բնակիչներ էին պատսպարվում: Հակամարտող կողմերը, հատկապես՝ Իսրայելը, ստացել են շենքի ճշգրիտ կոորդինատները: Նրանք գիտեին, թե դպրոցում ինչ է կատարվում»:

Մինչդեռ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «ՀԱՄԱՍ-ը խաղաղ պաղեստինցիներին օգտագործում է որպես վահան»:

Գազայի հատվածում «Պաշտպանության սահման» գործողության զոհ է դարձել առնվազն 800 պաղեստինցի, հինգ հազար հոգի վիրավորվել են: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ զոհվածներից 500-ը խաղաղ բնակիչներ են (առնվազն 170 երեխա և 86 կին): Իսրայելի կողմից զոհվել են 32 զինվոականներ և երկու քաղաքացիական անձինք: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի նվերը Մայակովսկի համայնքին (տեսանյութ)’