‘Գազայում զոհվել է «Associated Press»-ի օպերատորը’

979

Պաղեստինական զինված ուժերի չորս ներկայացուցիչներ եւ իտալացի լրագրող  Սիմոնե Կամիլլին զոհվել են չորեքշաբթի Գազայում տեղի ունեցած հերթական պայթյունի հետեւանքով: 35-ամյա լրագրողը աշխատում էր «Associated Press» գործակալությունում եւ մասնագիտացած էր հիմնականում «թեժ կետերում»: Նա առաջին միջազգային լրագրողն էր, ով զոհվեց ներկայիս պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի սրացման արդյունքում:

«Երկար տարների ընթացքում Կամիլլին լուսաբանում էր պատերազմներ եւ կոնֆլիկտներ: Մասնավորպես, 2006 թվականին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ պատերազմը, սիրական փախստականների ճգնաժամը, ինչպես նաեւ Իրաքում «Իսլամական հանրապետության» գործողությունները»,- պատմել է լրատվականը գործակալության տնօրենը: 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին. կա տուժած’
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի բողոքին. Հայտարարություն’