‘Գազա. Հակամարտության լարվածությունը մեծանում է, զոհերը շատանում են’

1098

Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն հինգ մարդ զոհվել է, 70-ը վիրավորվել են իսրայելական բանակի կողմից Գազայում հիվանդանոցին հասցված հարվածի արդյունքում:

Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածի թիրախը եղել է հակատանկային հրթիռների պահեստը, որը հիվանդանոցի անմիջական հարևանությամբ է գտնվում:

Գիշերվա ընթացքում, պաղեստինյան բժշկական կազմակերպությունների տվյալներով՝ իսրայելական գնդակոծություններից զոհվել են պաղեստինցի երկու ընտանիքների ավելի քան 30 անդամներ:

Երկուշաբթի երեկոյան Իսրայելը հայտարարել է, որ անցած օրվա ընթացքում տվել է յոթ զոհ, ընդհանուր առմամբ՝ իսրայելական զինվորականներն ունեցել են 25 զոհ: Զոհվել է նաև իսրայելցի երկու խաղաղ բնակիչ:

Հակամարտության երկու շաբաթների ընթացքում պաղեստինյան կողմի զոհերի թիվն անցնում է 550-ից: ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների գործերով վարչության տվյալներով՝ ընթացքող հակամարտության շրջանում ապաստան գտնելու խնդրով առաքելության՝ Գազայում գտնվող կառույցներին են դիմել ավելի քան հարյուր հազար պաղեստինցիներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան․Սերժ Սարգսյանը իր իսկ փոփոխությունների «տակ է մնալու»’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց. Pastinfo ‘