‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ՀՅԴ ամփոփիչ ելույթը (տեսանյութ)’

1344

Աժ-ում շարունակվում են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձավ իշխող ՀՀԿ-ականների կողմից երեկ հնչած այն հայտարարություններին, թե որոշման նախագծի մշակմանը ինչո՞ւ իրենց չեն հրավիրել, և այդ դեպքում, հնարավոր է, իրենք էլ կողմ լինեին առաջարկին և իրենց առաջարկությունները ներկայացնեին: Ռուստամյանը նշեց, որ ինքը չի կարող հավատալ մեծամասնության անկեղծությանը, քանի որ այս հարցի մասին խոսվել է դեռ չորս տարի առաջ՝ 2010 թվականին, երբ ՀՅԴ-ն բարձրացրեց գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

«4 տարի առաջ ասել ենք, և հիմա ասում եք՝ էս ի՞նչ հարց եք բարձրացնում, շուտ ասեիք, միասին աշխատեինք: Է՝աշխատեիք: Էն ժամանակ ասում էիք՝ լավ, բերել եք էս խնդիրները, բայց եթե դրա անհրաժեշտությունը մենք ունենայինք, մի՞թե չէինք ստեղծի այդ հանձնաժողովը: Չենք ստեղծել, ուրեմն չկա դրա անհրաժեշտությունը: Սա ինձ հայտնի անեկդոտն է հիշեցնում. մեկը իջնում է ավտոբուսից, ասում են՝ տոմսդ ո՞ւր է, ասում է՝ ի՞նչ տոմս, ասում են՝ ավտոբուսիդ տոմսը, ասում է՝ ես ավտոբուս չեմ նստել, ասում են՝ ո՞նց թե, ասում է՝ արի հասկանանք, եթե ես ավտոբուս նստեի, պիտի տոմս ունենայի, չէ՞, բա տոմսս ո՞ւր ա»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե այն ժամանակ այդ հանձնաժողովը ստեղծվեր, այսօր այս վիճակը չէր լինի: «Սա լավ օրինակ է, որ հասկանան, որ եթե պետական կառույցները չեն գործում, երկրում ստեղծվում է այսպիսի վիճակ, գաղտագողի ինչ ասես՝ կարող են անել ու փաստի առաջ կանգնեցնել: Մեր ուզածն այն է, որ ԱԺ-ն տեր կանգնի իր լիազորություններին ու իր վերահսկողության տակ առնի բոլոր պրոցեսները: Գլխավոր խնդիրը հստակ է՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գազի գնի բարձրացումը սպառողական մյուս գների վրա, և ի՞նչ քայլեր պետք է անել:  

Նախորդ հոդվածը‘Վերջում իշխանությունները կվաճառեն մարդկանց ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները ընկերական հանդիպումներ կանցկացնեն’