‘Գազի հարցով քննարկում. ՀՀԿ-ն դեմ է դռնբացին ‘

1073

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում ԱԺ-ն քննարկում է գազի հարցով ժամանակավո հանձնաժողով ստեղծելու հարցը: Նշենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ իշխանությունները մերժել էին այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագիծը, սակայն, այժմ իրենք են ներկայացրել նման առաջարկ: Հացի քննարկման ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առաջարկներ ուղղեց գլխավոր զեկուցողին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանին:

Մասնավորապես, Մանուկյանը առաջարկեց փոխել հանձնաժողովի գործունեության ժամկետը. ոչ թե իրենց առաջարկով՝ նոյեմբեր ամսին, այլ՝ ավելի վաղ: Երկրորդը Մանուկյանն առաջարկեց փոխել նախագծի տեքստում սակագնի ձեւավորման մասին դրույթը: Մանուկյանը առաջարկեց տեքստում ոչ թե գրել «պարզել գազի սակագնի ձեւավորման հարցը՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու» հարցը, այլ՝ ամրագրել այն այլկերպ. «Ինչպես է ձեւավորվում Հայաստանում գազի սակագինը»: Ընդ որում, Մանուկյանն ակնհայտորեն խոսում էր այն մասին, որ հանձնաժողովը պետք է պարզի, թե գազը՝ ոչ միայն մինչեւ սպառողին հասնելը, այլ  Հայաստան մտնելուց մինչեւ սպառողին հասնելն ընկած ժամանակահատվածը: Մանուկյանը նաեւ առաջարկեց փոխել նիստերի դռնփակ լինելու դրույթը, եւ նշել, որ նիստերը երբեմն կարող են անցկացվել դռնփակ միայն հանձնաժողովի համապատասխան որոշում կայացնելուց հետո՝ անհրաժեշտության դեպքում: Այսինքն, եթե խոսքը վերաբերվում է պետական գաղտնիքին եւ այլն: Դռնփակ լինելու մասին իր անհամաձայնությունը հայտնեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Դավիթ Հարությունյանը, սակայն, ամեն կերպ մերժում էր այդ առաջարկը՝ հայտարարելով, թե եթե նիստերը լինեն դռնբաց, ապա դա ավելի շատ քաղաքական շահարկումներ կատարելու գայթակղություն կարող է առաջացնել:

Մանուկյանի երկրորդ առաջարկի վերաբերյալ Հարությունյանը նշեց, թե կողմ է ձեւակերպումը այսպես գրելուն. «գազի սակագնի ձեւավորման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին»:

Արամ Մանուկյանը խոստացավ, որ իր նկատառումները կներակայցնի իր ելույթում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ ՀԱԿ խմբակցություն. Ընդդիմության գործիչների նկատմամբ հալածանքը նորանոր այլանդակ ձևեր է ստանում’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ը տեխնիկական խնդիրների պատճառով չի թարմացվում ‘