‘ Գազի մասին հինգ հոգով յոթ երգ են երգում. Մամուլ’

1086

Վ. Պուտինը եկավ-գնաց և հայրենի չինովնիկներին գցեց կրակը։ Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հինգ հոգով յոթ երգ են երգում, նրանցից ամեն մեկը մի պարզաբանում է տալիս, թե ինչու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսը տվեցին «Գազպրոմին»։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում.

«Պուտինի այցի օրը խորհրդարանում մեկնաբանելով այդ գործարքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն աչքալուսանք տվեց, թե գազը կէժանանա, և այդ 20 տոկոսն էլ սուբսիդիայի դիմաց տրվեց մեր դարավոր բարեկամ երկրին: Սակայն երկու օր անց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սառը ցնցուղ պահեց Գրիգորիչի աչքալուսանքից թեթևացած զանգվածի վրա, հայտարարեց, թե այդ բաժնեմասը տրվել է ռուսներին մեր 300 միլիոն դոլար պարտքի դիմաց։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը բոլորովին այլ բան հայտարարեց, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ անմեղսունակ կերպով խոստովանեց, որ գազի պարտքից տեղյակ չի եղել»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘«Ցտեսություն, Եվրոպա՛» համաժողովի վրա ծախսվել է 17 մլն դրամ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ներսիկ Նազարյանի որդին երկու ոստիկան թիկնապահ ունի. Մամուլ’