‘Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ’

1687

Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ բնական գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ:

«Մեդիամաքսի» փոխանցմամբ՝ այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Գազպրոմի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:

«Գներն իսկապես աճել են, մենք բանակցում ենք այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է դրանք նվազեցնել: Առկա է փոխըմբռնում, թե ինչպես  կարող ենք հասնել ավելի ցածր գների», — ասել է Կուպիյանովը:

Նա նշել է, որ դրան կարող է նպաստել ՀայՌուսգազարդի կապիտալում Գազպրոմի բաժնեմասնակցության ավելացումը: «Մենք, երեւի, կավելացնենք մեր մասնաբաժինը, եւ դա գնի նվազեցման հնարավորություն կստեղծի», — ասել է Կուպրիյանովը:

Հունիսի 17-ին Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպմանը քննարկվել էր ՀայՌուսգազարդում Գազպրոմի մասնաբաժնի ավելացումը ՝ ներկայիս 80%-ից մինչեւ 100% (20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը):

Մեդիամաքսի տեղեկություններով՝ այսօր Երեւանում կայանալու է ՀայՌուսգազարդի բաժնետերերի ժողովի նիստ:

Նախորդ հոդվածը‘Ողջի գետի մոտ հանքի շահագործումը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Ցուցադրական թռիչքներ և զինատեսակների ցուցադրություն Էրեբունի օդանավակայանում’