‘«Գազպրոմը» Ղրղզստանի սպառողներին այսուհետև գազը կվաճառի 165 դոլարով’

1007

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հոկտեմբերից Ղրղզստանի սպառողներին բնական գազ կվաճառի 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Պետական անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

Ղրղզստանի նախագահի և «Գազպրոմի» ղեկավար Միլերի 2.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ Բիշքեքի և երկրի հյուսիսային շրջանների սպառողների համար գազի գին կսահմանվի 165 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: «Այսինքն՝ գազը կէժանանա մոտավորապես մեկ և կես անգամ»,- մանրամասնել է Աթամբաևը:

Խոսվել է նաև Ղրղզստանի հյուսիսից դեպի հարավ գազամուղ կառուցելու անհրաժեշտության մասին, քանի որ այն բանից հետո, երբ «Գազպրոմը» գնել է «Ղրղզգազի» հսկիչ փաթեթը, Ուզբեկիստանը, առանց պատճառները բացատրելու, դադարեցրել է Ղրղզստանի հարավային շրջանների գազամատակարարումը: Գազամուղի կառուցման համար ռուսական գազային մոնոպոլիստը կտրամադրի 45 մլրդ ռուբլի:,

Նախորդ հոդվածը‘Նազարբաևը սպառնացել է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան սենատորներն ուզում են զինել Ուկրաինային’