‘«Գազպրոմը» մտադիր է Ստոկհոլմում դատական վեճ բացել «Նաֆտոգազի» հետ’

1038

«Գազպրոմը» մտադիր է Ստոկհոլմի դատարանում դատական հայց ներկայացնել «Ուկրաինայի Նաֆտոգազին», լրագրողներին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որը չի մանրամասնել հայցի բովանդակությունը:

Ավելի վաղ «Գազպրոմը» տեղեկացրել է, որ Ուկրաինային 11,388 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել՝ 2013 թ. «վերցրու կամ վճարիր» պայմանով գազի թերբեռնման համար, և 7,2 մլրդ դոլար՝ 2012 թ. համար: Ուկրաինական կողմը հրաժարվել է վճարել այդ հաշիվները:

«Միևնույն ժամանակ, մինչև հունիսի 9-ը կանխավճարի ռեժիմ մտցնելու որոշումը հետաձգելու կապակցությամբ ՝ «Գազպրոմը» որոշել է այդ ընթացքում Ստոկհոլմի դատարան հայց չներկայացնել «Ուկրաինայի Նաֆտոգազի» դեմ»,- այսօր լրագրողներին տեղեկացրել է «Գազպրոմի» վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Երևանին պետք չեն մահարձաններ’
Հաջորդ հոդվածը‘Մինչև մայիս ամիսը Հայաստանի վարկային կազմակերպություններն ապահովել են կորպորատիվ փաթեթի 27.7% աճ’