‘«Գազպրոմը» պատրաստ է առանձին քննել Դոնբասին գազ մատակարարելու հարցը’

899

«Գազպրոմը» պատրաստ է Դոնբասին գազի մատակարարումը դուրս բերել ռուսաստանա-ուկրաինական գազային հարցի քննարկումների շրջանակից, հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Էներգամիության հարցով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը չորեքշաբթի առաջարկել է ՌԴ-ից Դոնեցկին և Լուգանսկին մատակարարվող գազի հարցերը դիտարկել ռուսաստանա-ուկրաինական ձմեռային գազային փաթեթից դուրս:

 «Մենք այս պահին պատրաստ ենք մեր քննարկումների շրջանակից դուրս բերել Դոնբասին մատակարարվող գազի հարցը», Россия-24-ի եթերում հայտարարել է Կուպրիյանովը: Փոխանցում է ria.ru-ն:                    

Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը շտապօգնության ուղղաթիռ վարելու իրավունք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը դատապարտել են Սիրիայում քրիստոնյաների զանգվածային առևանգումները’