‘«Գազպրոմ Արմենիա»-ի առջև անզոր է անգամ ՀՀ կառավարությունը. «Ժողովուրդ»’

1067

Գազի սակագնի բարձրացման հետևանքով հսկայական պարտքեր են կուտակել նաև ջերմոցային տնտեսությունները և չեն կարողանում վճարել։ Շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով։

Նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը։ «Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորղների՝ վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց։ Հիմա նախարարությունը որևէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ։ Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,– ասել է գյուղնախարարը։

«Այսպիսով՝ ռուսական ընկերության առջև անզոր է անգամ ՀՀ կառավարությունը»,–եզրակացնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սահմանին իրանական գազը ռուսականից էժան է. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի որդին նույն տարում ավարտել է 2 բուհ՝ 2 էլ ստացիոնար «ՀԺ»’