‘Գազպրոմ և Ռոսնեֆտ ազգանունով աֆրիկացիները 900 միլիոն են հափշտակել’

1093

Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է աֆրիկացի խարդախների մի մեծ խմբավորում, որի անդամները, օգտվելով ռուսաստանյան խոշոր ձեռնարկությունների անվանումներին նմանվող  «հնչեղ ազգանուններից»  (Газпром, Роснефть), աշխարհով մեկ միլիարդի  հասնող  վնաս են պատճառել գործարարներին ՝ նսեմացնելով  Ռուսաստանի հեղինակությունը միջազգային հանրության աչքում:

Հանցավոր խմբի անդամները արևմտաաֆրիկյան ծագումով նիգերիացի և կամերունցի ինը երիտասարդներ են: Նրանց կազմակերպած խարդախության զոհ են դարձել հարյուրավոր արտասահմանյան կազմակերպություններ, որոնք ազգանուններին խաբվելով՝ տղաների հաշվին ահռելի գումարներ են փոխանցել, տեղեկացնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը: 

Սուտ գործարքների կնքման համար հանցագործներն իրենց երկրների կեղծ անձնագրեր են օգտագործել, որոնցում նշված ազգանունները համընկել են ՌԴ տարածքում գործող խոշոր կազմակերպությունների անուններին, ինչպես, օրինակ՝ «Մուրմանսկոյե Պառոխոդստվո», «Գազպրոմ, «Ռոսնեֆտ» և այլն:

Ներկա պահին քննչական մարմինները նախապատրաստում են ձերբակալվածներին կալանքի տակ պահելու միջնորդությունը:  Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում  է մոտ 10 տարվա ազատազրկում:

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհահռչակ «Ճիչ» կտավի առեղծվածային սեփականատերն այն տրամադրել է «Մեկ կտավի» ցուցահանդեսին’
Հաջորդ հոդվածը‘Առաջին փեսայի շարասյունը’