‘«Գազպրոպ Արմենիայում» չեն բացառում, որ կարող են դիմել գազի սակագնի վերանայման հայտով’

1352

Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակներում, իր իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացնի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝  սակագնի վերանայման հարցով:

Այս մասին Tert.am-ին հայտնել է « Գազպրոմ Արմենիա» ընկերության  մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը. «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն  արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան  որոշում կկայացվի՝  դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սարդարյանը հայտարարել էր, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն: Նշենք, որ դեկտեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 456  դրամ մեկ դոլարի համար:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը կմասնակցի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է քաղավիացիայի նախկին պետի որդու դին’