‘«Գալաթասարայի» երկրպագուների աղմուկը առողջության համար վնասակար է համարվել’

793

Թուրքական «Գալաթասարայի» երկրպագուների բարձրացրած աղմուկը վնասակար է առողջությանը: Փորձագետների տվյալներով, երկրպագուների կողմի արձակվող ձայները, որոնք համարվում են աշխարհում  ամենաբարձրերից մեկը, հասում են մինչեւ 130 դեցիբել աստիճանի:

Նման ցուցանիշներ են արձանագրվել 2011թ. մարտին Թուրքիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ: Դա ավելի բարձր է, քան մարդու ականջից ընդամենը 50 մետր հեռավորության վրա թռչող կործանիչ ինքնաթիռի ձայնը: Նշենք, որ մարդու առողջության համար վնասակար են համարվում 90-95 դեցիբելը գերազանցող ձայները:

Փետրվարի 20-ին Ստամբուլում «Գալաթասարայը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ընդունել  էր գերմանական «Շալկեին» (1:1): Չնայած աղմուկը նորից բավական բարձր է եղել, հանդիպումից հետո «Շալկեի» ֆուտբոլիստները աղմուկից չեն բողոքել, հայտնում է Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դիտեք ՀՀՇ արտահերթ համագումարը ուղիղ հեռարձակմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց’