‘«Գալաթասարայն» էլ անցավ հաջորդ փուլ’

803

Չեմպիոններ լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-«Միլան» հանդիպումը մի տեսակ ստվերում թողեց օրվա մյուս հանդիպումը, որը ոչ պակաս փառահեղ ստացվեց, իսկ սյուժեի առումով թերեւս գերազանցեց:

Թուրքական «Գալաթասարայը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց՝ դրամատիկ պայքարում հաղթելով Գելզենկիրխենի «Շալկեին»՝ 3:2 հաշվով:

17-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Ռոման Նոյշտեդտերն առաջ մղեց «Շալկեին», սակայն մինչեւ ընդմիջման գնալը «Գալաթասարայը» Թուրքիայի հավաքականի խաղացողներ Համիթ Ալթինթոփի եւ Բուրակ Յիլմազի խփած գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում «Շալկեի» բրազիլացի կիսապաշտպան Միշել Բաստոսը հավասարեցրեց հաշիվը, սակայն գելզենկիրխենցիներին չհաջողվեց անել ավելին: Փոխարենը խաղի ավելացված ժամանակում Յումիթ Բուլուտը խփեց թուրքերի հաղթական գնդակը: 

Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

«Շալկեն» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց թուրքական ակումբի, իսկ «Գալաթասարայը» կրկնեց 2001-ի հաջողությունը՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, հայտնում է Sport.News.am-ը:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Շալկե» — «Գալաթասարայ»՝ 2:3 (առաջին հանդիպում՝ 1:1)

Ռոման Նոյշտեդտեր, 17, Միշել Բաստոս, 68 – Համիթ Ալթինթոփ, 37, Բուրակ Յիլմազ, 43, Յումիթ Բուլուտ, 90+5

Նախորդ հոդվածը‘Զ. Փոստանջյան. Իսկ Վարդան Սեդրակյա՞նը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. ԲՀԿ-ն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի ‘