‘«Գալուստ Գյուլբենկյան» Հիմնադրամը 120 հզր եվրո-ի օգնություն կտրամադրի սիրիահայերին’

1090

«Գալուստ Գյուլբենկյան» Հիմնադրամի Խնամակալների խորհուրդը որոշել է 120 հզր եվրո տրամադրել սիրիահայերի կարիքների համար: Ինչպես նաղորդում է yerakouyn.com կայքը, հղում կատարելով Հիմնադրամին, վերահսկիչ ֆունկցիաները դրվել են Բերիոյ թեմի առաջնորդ, արքեպխիսկոպոս Շահան Սրգսյանի վրա: Միջոցները կուղղվեն ոչ միայն Հալեպի համայնքների վերականգնմանը, այլ նաև մյուս, այդ թվում նաև Դամասկոսի համայնքներին: Հիմնադրամն անցյալ տարի Սիրիահայ գաղթականներին օգնեց, հատկացնելով 80 հազար եվրո։ Մինչև 2015 թվականը հիմնադրամը Հալեպի հայկական համայնքներին կհատկացնի մոտ 200 հազ.եվրո և կաջակցի 350 սիրիահայ ուսանողների, որոնք գաղթել են Հայաստան: Բացի այդ, Հիմնադրամը մոտ 125 հազ.եվրո կհատկացնի Սիրիայի 22 նախադպրոցական և դպրոցական հաստատություններին, ինչը հազարավոր երեխաների թույլ կտա շարունակել ուսումը: 

Նախորդ հոդվածը‘Յացենյուկ. Յանուկովիչն առաջարկել է սպասել Ազարովին ‘
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսին վրդովված է Ռուսաստանի սահմանը Աբխազիայի խորքը տեղափոխելու առիթով’