‘Գալուստ Սահակյանը տեղյակ չէ հայ-ադրբեջանական կլոր սեղանի մարամասներից’

819

Հայ-ադրբեջանական կլոր սեղանը զուտ համայնքային է եղել և չի կրել պաշտոնական բնույթ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, որը տեղյակ չէր, թե, մասնավորապես, ովքեր են ներկայացրել հայկական կողմը և ինչ հարցեր են քննարկվել՝ հիմնավորելով, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն էլ չի մեկնել, այլ ներկա են եղել միայն Ռուսաստանի հայ համայնքի անդամները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվել է հայ-ադրբեջանական «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. ազգամիջյան երկխոսություն» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել է «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ների դերի մեծացման» հարցը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը խոստովանել է, որ հաճախ է հայհոյում, երբ իրեն չեն հասկանում’