‘Գալուստ Սահակյանի մրցակիցը. «ՉԻ» ‘

1529

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե «այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն»:

«ՉԻ»այս կապակցությամբ գրում է. Գալուստ Սահակյանը պիտի զգույշ լինի, որովհետև Մանվել Բադեյանը ակնհայտորեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում: Ըստ նրա` ստացվում է, որ Երևան-Սոչի ինքնաթիռի աղետն, օրինակ, քաղաքական էր, (դրանից հետո Հայաստանում սուգ հայտարարվեց), իսկ ահա 2008-ի մարտի 1-ի բախումները «կենցաղային հողի վրա» էին ու որևէ քաղաքական նշանակություն չունեին:

Մի խոսքով` տարին լավ չսկսվեց Գալուստ Սահակյանի համար: Անհեթեթությունների մրցավազքում նա առայժմ միավորներով զիջում է Մանվել Բադեյանին, մինչդեռ տարիներ շարունակ հանրապետական պատգամավորներն այդ ասպարեզում պայքարում էին բացառապես պատվավոր երկրորդ տեղի համար: Հուսով ենք՝ Գալուստ Սահակյանի հակահարվածը շատ չի ուշանա, և նա հենց այսօր որևէ առիթով կվերականգնի խարխրլված դիրքերը:

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների կողքին բնակվող Կարինե Ավետիսյանը հրաժարվում է իր տնից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մենք ա՛յս իշխանությանը չենք արժանի’