‘Գալուստ Սահակյան. Մաքսային միություն մտնելը «կապույտ երազանք» չէ’

740

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ՄՄ-ին անդամակցությունը «կապույտ երազանք» չէ Հայաստանի համար, սակայն հաշվի առնելով «հանրապետության տնտեսական շահերը և անվտանգությնա հարցերը`դա ամենանպատակահարմար որոշումն է»:

Անդրադառանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցին`Սահակյանը հայտարարել է, թե այն թույլ կտա լուծել շատ հրատապ տնտեսական խնդիրներ, ինչպես նաև անվտանգության հարցերը: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին` երթ Ազատության հրապարակից ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ. Հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով’