‘Գաղթում էին Թուրքիա. Մամուլ’

1017

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքը հունիսի 9-ին և 10-ին կարկտահարությունից մեծ վնասներ է կրել: Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի պատրաստվում փոխհատուցել այդ վնասները: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս պատճառով 1200 հուսահատված գյուղացի երեկ փորձել են հատել Թուրքիայի սահմանն ու լքել երկիրը:

«Արմավիրի մարզի ժողովուրդն ագրեսիվ էր, վեր կացան ու ճանապարհը փակեցին, իսկ Շիրակինը խելոք է ու խեղճ, ո՞վ է բանի տեղ դնելու: Ընկանք շատ վատ դրության մեջ: Այսօր (երեկ- խմբ.) հավաքվել էին ու փորձում էին սահմանը հատել, ոստիկանների հետ միասին համոզեցինք, հետ բերեցինք:

Խնդրեցինք՝ մի քիչ սպասեն: Տեսնենք, թե մեր պետական այրերը երբ կզարթնին, որ գան գյուղն ուսումնասիրելու: Եթե փոխհատուցում չարվի, ապա գյուղացիները գաղթի ճամփան կբռնեն: Ստիպված լքելու են»: Մինչդեռ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն անտեղյակ էր կատարվածից. «Եթե նման բան լիներ, ապա մեզ կտեղեկացնեին: Կարկուտ եղել է, բայց նման բան չի եղել»:

Նախորդ հոդվածը‘«Նուվել դե Արմենիի» սկանդալային բացահայտումները Սերժ Սարգսյանի մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հարսանիք լինի Սերժ Սարգսյանը մասնակցի. Մամուլ’