‘Գայանե Ղազարյան. Բոլոր թեկնածուներն ապահովեցին լազաթ ընտրություններ’

2171

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ամբողջ ընտրարշավին սպասել եմ, որ որևէ թեկնածու խոսի Հայաստանի ԻՐԱԿԱՆ խնդիրներից, բայց բոլոր թեկնածուներն ապահովեցին լազաթ ընտրություններ Սերժի համար՝ խուսափելով սուր ու խորքային հարցերից, ինչի հետևանքով արժանացան Սերժի հիացմունքին, որը մի հատ էլ վեր կացավ ու դուրս տվեց մոտավորապես հետևյալ միտքը, թե վերջապես Հայաստանում կա իսկական ընդդիմություն, որը խախանդ ընտրություններ է ի վիճակի ապահովել իշխանությունների համար՝ ի տարբերություն 2008-ի ընդդիմության, որը «ատելություն էր սերմանում», այսինքն՝ ընդամենը խոսում էր իրական ու իրենց շատ մեծ անհարմարություն պատճառող հարցերից։ Նման թեկնածուներից ոչ մեկը, բնականաբար, չէր կարող դառնալ իմ համակրանքի առարկան։ Լևոնի անունը 2008-ին, եթե նույնիսկ դա ընկերոջդ անունն էր, հրապարակային չէիր կարողանում տալ՝ թևերդ ոլորում տանում էին ոստիկանություն, իսկ էս ընտրություններին բոլորն ունեին Բիլբորդեր, պաստառներ, եթեր ու նույնիսկ Սերժի գովաբանությունը։ Նույնիսկ կարողացան խախանդ հացադուլ անել, երբ մեզ ամեն օր էին Հյուսիսայինից տանում ոստիկանություն, ամեն օր էին քշում ամեն տեղից, որտեղ կանգնում էինք՝ ուղղակի կանգնում, երբեմն նույնիսկ առանց որևէ պաստառի։ Էնպես որ, եզրակացությունները թողնում եմ ամեն մեկին։ Իսկ ես իմ պարտքն եմ համարել գոնե ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանի ժողովրդավարության ամենախորքային խնդրի՝ քաղբանտարկյալի ու քաղաքական հետապնդումների վրա, որոնց առկայությամբ բոլոր ճոռոմ ծրագրերն ու թաղում-հարսանիք այցելությունները ԶՐՈ են»: 

Նախորդ հոդվածը‘Ընտրողն իր հայրանունը չի հիշել, անձնագիրը թողել-փախել է ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հրապարակեց Միլան մեկնող կազմը. Չավին վերադարձել է, Վիլյան չի մասնակցի’