‘Գայլերը Կարմիրգյուղում 20 գլուխ ոչխար են հոշոտել’

853

Գայլերի ոհմակը սեպտեմբերի 30-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում հարձակվել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մի քանի տնտեսություններին պատկանող ոչխարների հոտի վրա: Հոտը գիշերում էր հովիվ Սամվել Նավոյանի պահպանությամբ` բացօթյա փարախում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Կարմիրգյուղի գյուղապետարանից, գայլերը հոշոտել են 20 գլուխ ոչխար, որոնցից 8-ը սատկել է, 12-ը` վիրավորվել:

Ըստ մասնագետների` վիրավոր ոչխարները ենթակա են սպանդի, քանի որ գայլերից հոշոտվելու դեպքում նրանց լրիվ ապաքինումը գրեթե բացառվում է: Գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովը ճշգրտում է տնտեսություններին պատճառված վնասների չափերը:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում կրկին հրետակոծվել են հայկական թաղամասերը’
Հաջորդ հոդվածը‘Ցիպի Լիվնի. Երկու պետության գաղափարը համապատասխանում է Իսրայելի շահերին’