‘«Գայլի որջ»․ Հիտլերի նախկին ռազմակայանը կդառնա զվարճանքների զբոսայգի’

1230

Լեհաստանի խիտ անտառներում թաքնված, լճերով ու ճահիճներով պաշտպանված «Գայլի որջ» (Wolfsschanze) համալիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադոլֆ Հիտլերի գլխավոր ռազմակայանն էր։ Այն ավելի քան ութսուն բունկերներից և ամուր կառույցներից բաղկացած համալիր էր, որ գրավում էր 250 հա տարածք։ Հենց այստեղից է Հիտլերը ղեկավարել հարձակումը Խորհրդային Միության վրա և ռազմական գործողություններն Արևելյան ռազմաճակատում։

Ընդհանուր առմամբ՝ Հիտլերն այստեղ անցկացրել է 850 օր՝ 1941 թ․ ամռանից մինչև 1944 թ․ ուշ աշունը՝ ընդհուպ մինչև իր Բեռլին մեկնելը։

«Գայլի որջն» այժմ թանգարան է, գործում է կլոր տարին։ Ամեն օր այնտեղ առնվազն 300 հազար զբոսաշրջիկ է այցելում, հիմնականում՝ լեհեր ու գերմանացիներ։

Տեղական իշխանությունների կարծիքով՝ ֆյուրերի նախկին ռազմակայանը պետք է կարգի բերել, որպեսզի այստեղ ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն։

Սակայն պատմաբանները մտավախություն ունեն, որ շրջանի իշխանությունների ջանքերը «Գալի որջը» կվերածեն բավական զզվելի Դիսնեյլենդի կամ էլ նեոնացիստների ուխտագնացության վայրի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Ինչ է տեղի ունենում աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի փոխանակման գործարքը կարող է վերջին պահին ձախողվել’