‘Գանձասարի պարիսպը սալիկապատում են, մինչդեռ պատասխանատուներից մեկը գործուղման մեջ է, իսկ մյուսը՝ հիվանդ’

910

Այսօր ևս iLur.am-ին չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ  Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչությանից, քանի որ վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը շարունակում է մնալ գործուղման մեջ, և հայտնի չէ, թե երբ կվերադառնա, իսկ մասնագետ Սլավա Սարգսյանը հիվանդ է:

iLur.am-ը կապ հաստատեց Սլավա Սարգսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ինքը հիվանդ պառկած է և աշխատանքի չի գնացել ու խոստացավ մեզ զանգահարել:

Հիշեցնենք, մի քանի օր է՝ ինչ հանրությանը հայտնի է դարձել, որ վերսկսվել են Արցախի Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատման աշխատանքները, որոնք դադարեցվել էին հանրության բողոքի ալիքի և ընդվզման պատճառով: Առայժմ դեռ ոչ մի հայտարարություն չի հնչել ԼՂՀ-ի հուշարձանների պաշտպանության վարչությունից:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Բնական է՝ աղքատությունը պետք է ավելանա ‘
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Գալուստ Սահակյան. Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով’