‘Գառնիի «քյաբաբ փարթիի» պատվիրատուն ՀՀ ԿԲ-ն էր (տեսանյութեր)’

1488

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ռեստորանային աթոռ սեղաններ էին շարվել, քանի որ տաճարի տարածքում պետք է տեղի ունենար հերթական «քյաբաբ փարթին»:

Պարզվում է, որ կերուխումի պատվիրատուն եղել է ՀՀ ԿԲ-ն, որի համար վճարել է 1մլն 200 հազար դրամ:

Փաստորեն, Հայաստանի մշակույթի նախարարությունում Գառնիի տաճարը ավելի թանկ է գնահատվում, քան Զվարթնոցի տաճարը, որտեղ կերուխումի արժեքն ընդամենը 700 000 դրամ է և դա չնայած նրան, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, իսկ Գառնին՝ ոչ:

Հավելենք նաև, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը երեկ ժամը երեկոյան 9-ի փոխարեն զբոսաշրջիկների ու այցելուների առջև դռները փակել էր 5-ին:Մանրամասները կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն բերման ենթարկեց 3 պատգամավորի և անցավ օրենքներ «դակելու»’