‘Գառնու տաճարի մոտ սրճարանի կառուցմանը դեմ են նաև տուրօպերատորները. «ՀԺ»’

1207

Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսզի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի։

Նա նաև ասել է, թե սրճարան կառուցելու՝ մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է արտասահմանյան իրենց գործընկերներին, և հնարավոր է, որ նրանք պահանջեն Գառնիի տաճարը հանել տուրփաթեթից։

«Այսինքն՝ որքան էլ նախարարությունը փորձում է ներկայացնել, թե սրճարանը կառուցվում է՝ ի շահ զբոսաշրջության զարգացման, դա բոլորովին էլ այդպես չէ»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Շտապ. Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ն կիրառելու կոչով Պուտինին դիմել է Յանուկովիչը. Թարմացված ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից. «Ժողովուրդ»’