‘Գասպարին դիտորդական խմբին. Գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները’

1804

2016 թվականի փետրվարի 24-ին երեկոյան 20:00—ի սահմաններում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը ահազանգի հիմքով այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդական Խմբի անդամներ Ռ․Ռևազյանը և Ռ․Սարգսյանը հանդիպում են ունեցել կալանավորված անձ Վարդգես Գասպարիի հետ։ Դիտորդների հետ հանդիպման ժամանակ վերջինս հրաժարվել է խոսել, խնդրել է թուղթ և գրել է դիմում(հայտարարություն), որը խնդրել է տարածել։

Ստորեւ Վ.Գասպարիի գրավոր հայտարարությունը.

«ՀՀ ԱՆ-ին կից ՔԿՀ-ների դիտորդական խմբի ինձ 24.02.16թ. ժ 20։25 այցելելու մասին: Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել:

Իհարկե դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ: Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները: Հաջողություն»։

Դիտորդական խումբը հայտարարել է, որ կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Վ․Գասպարիի պահման պայմաններին և անվտանգությանն առնչվող խնդիրները, վերջինիս առողջական վիճակը։ 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան Տիգրան Եգորյանին թույլ չեն տալիս հանդիպել Վ. Գասպարիին’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես մաքրել ընտրացուցակները. Արամ Մանուկյանը ներկայացրեց հարեւանների փորձը’