‘Գասպարին հացադուլ է սկսել ՄԻՊ գրասենյակի առջև’

820

Վարդգես Գասպարին մեկօրյա հացադուլ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Այսպիսով Գասպարին իր անվստահությունն է հայտնում Պաշտպանի գրասենյակին: Ըստ ակտիվիստի, օգոստոսի 23-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն ոչ մի փաստաթուղթ չեն ձևակերպել: Այս մասին Գասպարին տեղյակ է պահել ՄԻՊ-ին, բայց այնտեղից ոչ մի արձագանք չի եղել:

«Մեկ օր հացադուլ անելով՝ իմ անվստահությունը կարտահայտեմ պաշտպանին և այլևս ոչ մի հարցով իրեն չեմ դիմի։ Իր այդ քայլով ՄԻՊ-ը ցույց տվեց, որ ինքը «այնքան անհամարձակ, այնքան անողնաշար է, որ նույնիսկ ակնհայտ հանցագործության մասին չի հանդգնում բարձրաձայնել»,-ասել է Գասպարին:

Նախորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘Անպտուղ պաշտոնանկություն պահանջենք, որ ի՞նչ անենք…’