‘Գավառի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի’

762

Հունվարի 19-ին, ժամը 21.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում կներդրվի նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգ’
Հաջորդ հոդվածը‘Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը կավարտվի 2014 թվականին’