Գատուզոն կարող է գլխավորել «Նյուքասլը»

339

«Նապոլիի», «Միլանի» և «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է մարզչական կարիերան շարունակել Անգլիայում: Իտալացի մասնագետի թեկնածությունը դիտարկում է «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Նշվում է, որ «Նյուքասլում» գոհ չեն ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի աշխատանքից:

2021 թվականի հունիսի 17-ին Գատուզոն լքեց «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ նշանակումից 3 շաբաթ անց:

Նախորդ հոդվածըՊարտվեցինք, որովհետև չհասկացանք, թե նախկինում ինչպես ենք հաղթել. ՉԻ
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ