‘Գարեգին Բ-ի գաղտնազերծված հաշվեհամարին $1.1 մլն է եղել. hetq.am’

2344

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում, գրում է hetq.am-ը:

Խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:

Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:

Այս գաղտնազերծումը հիմնված է բանկի Ժնևի բաժանմունքում 2007թ. աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի վրա: Փաստաթղթերը պարունակել են 100 հազար հաճախորդի տվյալներ տարբեր երկրներից:

Հ.Գ. Ի դեպ, այս փաստերը հրապարակած կայքում նշվում է, որ ՀՀ անձնագիր ունեցող կամ ազգությամբ հայ անձանց կողմից ամենամեծ թիվը, որը պահվել կամ պահվում է բանկային հաշվին՝ 5.8 մլն դոլարն է: Նշվում է նաեւ, որ 1989-ից մինչ 2006-ը այդ բանկում 24 հայեր են գումար պահել: Ներկա պահին Հայաստանի հեռ առնչվող հաճախորդների թիվը 10-ն է, նրանցից 40 տոկոսը կամ ՀՀ անձնագիր ունի, կամ՝ հայազգի է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նախորդ հոդվածը‘«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» ցույցի մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 15-ին՝ երեք ուժերի ղեկավարների հանդիպում’