‘Գարեգին Բ. Չնայած առկա մարտահրավերներին՝ պիտի շարունակենք զորացնել հայոց պետականությունը ‘

1022

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու եւ բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց եւ արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգեւն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար. Բակո Սահակյան ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան հրաժարվել է Կատալոնիային հարկային անկախություն տրամադրել’