‘«Գարեգին Նժդեհ» ֆիլմը կբոյկոտվի’

1791

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում հայտնում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը բոյկոտելու մասին:

«Ի պատասխան մամուլի հրապարակումների և սոցիալական ցանցերում տեղ գտած շահարկումների, «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Քեշիշյանի ֆիլմը, քանի որ այն ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին:

Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում»:

Նախորդ հոդվածը‘Բաքվում կկայանա թյուրքալեզու երկրների համայնքային կազմակերպությունների Առաջին գագաթնաժողովը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ-ն ցավակցություն է հայտնում լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ’