‘Գարեթ Բեյլ. «Հարմարվելու համար Ռոդրիգեսին մի փոքր ժամանակ է պետք»’

914

«Ռեալ»-ի եզրային հարձակվող Գարեթ Բեյլը նշել է, որ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, մինչև, որ  թիմի նորեկը՝ Խամես Ռոդրիգեսը հարմարվի թիմին: Ֆուտբոլիստի խոսքով, Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը առայժմ պետք է ցույց տա այն մակարդակի ֆուտբոլը, որը Բրազիլիայի  աշխարհի առաջնությունում էր ցուցադրում:

«Իհարկե, «Ռեալում» դժվար է հարմարվելը: Կարևորը խաղադաշտ դուրս գալն ու  թիմի գործողություններում քո տեղը գտնելն է: Դրանից հետո պետք է հարմարվել նաև քաղաքին: Այդ հարցում ակումբ ինձ շատ  оգնեց:  Ռոդրիգեսը ցույց է տվել, թե ինչպիսի խաղացող է: «Ռեալում» այս նոր ֆուտբոլիստը լավագույնների շարքում է: Հուսով եմ, որ Խամեսը կկարողանա ցուցադրել այն ամենը, ինչ աշխարհը տեսավ Բրազիլիայի առաջնությունում:

Պետք է ասեմ, որ անցած տարի իմ ադապտացիան այս ակումբում ծանր անցավ, քանի որ ես բաց էի թողել մրցաշարի նախապատրաստական շրջանը: Այս տարի ես ինձ հիանալի եմ զգում և լավ եմ մարզվում: Կարծում եմ, որ մեր պատրաստվածությունը թույլ կտա այս մրցաշրջանում հասնել ցանկալի արդյունքի:

Կրկնում եմ, ինձ համար էլ շատ դժվար է եղել: Բայց շատերն անգլերեն էին խոսում և դա ինձ շատ էր оգնում: Իմ կյանքում տեղի էր ունեցել մեծ փոփոխոություն: Միայն որոշ ժամանակ անց ես հարմարվեցի: Հիմա ցանկանում եմ զարգանալ, խփել շատ գոլեր, տալ ավելի շատ գոլային փոխանցումներ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մահացել է Օսվենցիմի նախկին հսկիչը’
Հաջորդ հոդվածը‘Թայվանում ավիավթարի զոհերի ընտանիքներին փոխհատուցում կտրվի’