‘Գարիր Նևիլ. «Եկեք իմ աշխատանքի մասին դատենք 5 ամսից, ոչ թե՝ 5 շաբաթից»’

1159

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը մեկնաբանել է «Բետիսից» կրած 0:1 հաշվով պարտությունը:

«Այսօր մենք պարտության արժանի չէինք: Մենք պարտվեցինք սխալի պատճառով: Լավ պահեր ունեինք, բայց չկարողացանք դրանք իրացնել: Հաղթանակի ու պարտության սահմանը շատ նուրբ է, ու ես կփորձեմ շտկել ստեղծված իրավիճակը:

Սա դժվար կացության մեջ գտնվող թիմերի խաղ էր: Բայց չեմ կարծում, թե «Վալենսիան» կպայքարի «կենդանի մնալու» համար: Եկեք իմ աշխատանքի մասին դատենք 5 ամսից, ոչ թե՝ 5 շաբաթից»:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը.«Տարածում եք այս բամբասանքները, ու ես պետք է արձագանքե՞մ դրանց»’
Հաջորդ հոդվածը‘ Ջանլուիջի Բուֆոն. ««Ռեալ»-ը երբեք իմ ծառայություններով չի հետաքրքրվել»’