‘Գարի Լինեկեր. ՖԻՖԱ-ի կաշառակերությունից սիրտս խառնում է’

1085

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Լինեկերը խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին ու նրա նախագահ Ժոզեֆ Բլատերին:

«ՖԻՖԱ-ի ամենաբարձր մակարդակի կաշառակերությունից սիրտս խառնում է: Զեպ Բլատերը իրեն վաղուց բռնակալի պես է պահում: Քաթարում աշխարհի առաջնություն անցկացնելն անհեթեթ է: Ես դեմ չեմ այն այլ երկրներում անցկացնել, բայց երկիր ընտրելիս պաշտոնյաները պետք է իմանային, որ ամռանը Քաթարում շատ շոգ է լինում: ՖԻՖԱ-ի կոռումպացվածությունը պարզապես ամոթալի է: Ֆուտբոլը զանգվածային սպորտաձև է, որը մեծ նշանակություն ունի մարդկանց համար»,- ասել է Լինեկերը mirror.co.uk-ին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Հաղորդում են 71 զոհված հայ զինծառայողների մասին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է լրագրող Սամվել Ավագյանը’