‘Գարի Կասպարովը որոշել է չվերադառնալ Ռուսաստան’

1031

Քաղաքական գործիչ ու շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը որոշում է ընդունել արտագաղթել Ռուսաստանից: Այս մասին նա հայտարարել է Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է «Дождь» հեռուստաալիքը:

«Ես գնում ու հետ էի գալիս մինչև փետրվարի վերջը, մինչև հայտնի դարձավ, որ քաղաքական ակտիվիստների գործունեության շարունակվող հետաքննությունը կարող է նաև ինձ վերաբերել»: Այժմ ես լրջորեն կասկածում եմ, որ Մոսկվա վերադառնալուց հետո ինձ կհաջողվի հետ գնալ: Այնպես որ որոշ ժամանակ Ռուսաստան վերադարձից ձեռնպահ կմնամ»,- հայտարարել է Կասպարովը: Ավելի վաղ՝ ապրիլին, քաղաքական գործիչը հայտարարել է, որ արտագաղթի մասին լուրերը չափազանցություն են:

Կասպարովը ակտիվորեն մասնակցել է ռուսական ընդդիմության գործունեությանը 2000-ականների կեսերից: Մասնավորապես, նա մասնակցություն է ունեցել «Միավորված քաղաքացիական ֆրոնտի» ու «Սոլիդարնոստ»-ի ստեղծման ու գործունեության մեջ: Նրան երկու անգամ ձերբակալել են չարտոնված քաղաքական ակցիաներին մասնակցելու համար, 2007-ին նա ձերբակալվել էր հինգ օրով, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի կալանավոր» էր անվանել:

Նախօրեին Գարի Կասպարովը իր իրավապաշտպան գործունեության համար Ժնևում Մորիս Աբրամի մրցանակին է արժանացել:  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» 15 լավագույն գոլը 2012/13թթ մրցաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանի տեքստը՝ քննարկման առարկա’